Նախկին պատգամավորը փաստի առաջ է կանգնել. սկանդալային բացահայտումներ և փաստեր/վիդեո/
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի ( հայտնի է Տուգո մականվամբ) փաստաբաններ Արտակ Քոչարյանը և Գայանե Լյուդվիգյանը հերքում են համացանցում օրերս տարածված այն լուրը, թե նախկին պատգամավորը իր երրորդ կնոջը` 33-ամյա Լուսինե Ավագյանին բռնությունների է ենթարկել և փորձում է հաշվեհարդար տեսնել նրա հետ` սուտ մատնությամբ:
Նշենք , որ ըստ Լուսինե Ավագյանի քրոջ` Էլիոնորա Մանուկյանի, 55-ամյա Արսեն Ավագյանն ու նրա մայրը` Նինա Գաբունինան դիմել են ոստիկանության Աբովյանի բաժին և հայտարարություն տվել, որ Լուսինեն տնից գողացել է ոսկյա զարդեր: Էլիոնորան նշել է, որ իր քույրը չէր կարող գողանալ ոսկին, քանի որ ամուսնալուծված է եղել և այդ ժամանակ արդեն այդ տանը չի եղել: Նա վստահեցրել է, որ շանտաժների միջոցով Արսեն Ավագյանն ու իր մայրը փորձում են իր քրոջից «խլել», 7-ամյա աղջկան` Քրիստինային:
Էլիոնորան անգամ հայտարարել է, թե նույն կերպ Արսեն Ավագյանը վարվել է նաև իր նախորդ 2 կանանց հետ. պահել է փակի տակ, նրանց ենթարկել բռնության ու ոսկու գողության հետ կապված պատմության միջոցով` շանտաժել է ու փորձել խլել երեխաներին:
Տեղեկատվությունը այսօր լրագրողների հետ զրույցում հերքեցին Արսեն Ավագյանի փաստաբանները:
Նրանցից Գայանե Լյուդվիգյանը չանդրադառնալով քրեկան գործի մանրամասներին, նշեց, որ այնուամենայնիվ գողությունը տեղի է ունեցել մինչև Լուսինեյի հեռանալը:
Նրանցից Գայանե Լյուդվիգյանը չանդրադառնալով քրեական գործի մանրամասներին, նշեց, որ այնուամենայնիվ գողությունը տեղի է ունեցել մինչև Լուսինեյի հեռանալը: Փաստաբանը նշեց, որ սխալ է եղել միակողմանի ներկայացնել այս խնդիրը: Մյուս փաստաբան Արտակ Քոչարյանն էլ նշեց, որ ամուսնալուծությունները ոչ միայն աշխատում են չհրապարակայանցնել, այլև կողմերի փաստաբանները հանդիպում ու փոխհամաձայնության եզրեր են գտնում:
«Քանի որ միակողմանի հայտարարությւոն է եղել, և Արսեն Ավագյանին ներկայացրել են որպես տիրան, նա որոշեց իր կողմից էլ հայտարարություն անել…»,-տեղեկացրեց փաստաբան Քոչարյանը:
Լուսինեյի քրոջ հայտարարությունները հերքեց նաև Արսեն Ավագյանի երկրոդ կինը` Աննան, ում հետ հենց տեղում կազմակերպվեց հեռախոսազրույց:
«Նման բան տեղի չի ունեցել, երբեք Արսեն Ավագյանը ինձ փակի տակ չի պահել ու մեր մեջ երեխայի հետ կապված խնդիր չի եղել: Ես միշտ կապի մեջ եմ եղել իմ երեխայի հետ: Նա ծնողի իր պարտականությունները փայլուն է կատարում…ես գոհ եմ Արսեն Ավագյանից, որ նա իմ երեխայի հայրն է…»,-հեռախոսազրույցում հայտնեց Աննան:
Նա նշեց, որ տեղյակ է նաև Ավագյանի առաջին կնոջ` Էդիտայի մասին, ով 13 տարի ապրել է իր ամուսնու հետ: Աննայի խոսքով` Արսեն Ավագյանը նրան ևս լավ է վերաբերվել: Աննան հերքեց նաև այն Էլմիրայի հայտնած այն լուրը, թե Լուսինեն մինչև Արսեն Ավագյանի հետ ամուսնանալը տեղյակ չի եղել նրա նախորդ 2 ամուսնությունների մասին:
«ֆորում» մամուլի ակումբը հեռախոսակապ հաստատեց նաև Արսեն Ավագյանի վարորդի` Ռաֆիկ Խաչիկյանի հետ, քանի որ Լուսինեի քրոջ հայտարարության մեջ շոշոափվել էր նաև նրա անունը: Մասնավորապես Էլիոնորան հայտարարել էր, թե կանանց բռնության ենթարկելու մասին լուրերը իմացել է վարորդից և Արսեն Ավագյանի անվտանգության աշխատակիցներից: Նախկին պատգամավորի վարորդը իր խոսքում ոչ միայն հերքեց այդ լուրերը, այլև նոր հայտարարություն արեց:
«Լուսինեին կարելի է ասել Ավագյանը թագուհու պես է պահել… որ ժամին ուզել` գնացել է ընկերուհիների հետ հանդիպման, ուշ տուն եկել… ինչ վերաբեվերում է Էլիոնորային. Ես նրան առաջին անգամ տեսա, երբ ԱՄՆ-ից եկավ: Ես Լուսինեյին և նրանց մորը տարել էի դիմավորելու քրոջը… նա նարկոտիկի ազդեցության տակ էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում: Մենք հաջորդ օրը Լուսինեյի հետ տարանք նրան նարկոլոգիական դիսպանսեր` բուժվելու»,- պատմեց Ռաֆայելը:
Ռաֆայելը նշեց նաև, որ բուժվելուց հետո Էլիոնորան գնացել է Դուբայ և որոշ ժամանակ անց արդեն եկել հղի վիճակում: Ավելին` Էլիոնորան նրան անսովոր առաջարկություն է արել:
Մանրամասները` տեսանյութում