18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անսպասելի փոփոխություններ

«Դժվարանում եմ ասել, թե իշխանությունն ինչ գծագիր կգծի՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:  Դժվար է ամեն բան հստակ հաշվարկելն ու կանխատեսում անելը:

Թրամփի ընտրությունը  անորոշություն մտցրեց համաշխարհային բոլոր էլիտաներում: Այդ ընտրությունների արդյունքները անսպասելի էին շատերի համար: ՀՀ-ն շատ զգայուն է արտաքին դաշտերի նկատմամբ: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևից առաջ այս մակարդակի ձերբակալություն եղել է Բերիայի ձերբակալությունը:

Այսինքն՝ հիմա  աչքի ընկնող փոփոխություններ են լինում:  Բոլորը սկսում են հասկանալ՝ դա կարող է տարածվել Մեդվեդևի կառավարության վրա: Հարց է առաջանում. այն կցրվի, թե՞ ոչ: Մեր նախագահը հիմա, բնական է, հասկանում է, որ անսպասելի բաներ են կատարվում», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ում էլ կարող են անսպասելի փոփոխություններ լինել:

«Մարդիկ հասկանում են, որ ինչ էլ լինի, բան չի փոխվում: Նույնիսկ վարչապետն է փոխվում, էլի առանձնապես փոփոխություններ չեն լինում:  Այս ամենը գնալով հասցնում է նրան, որ մարդիկ կամ մինչև վերջ դեգրադացվեն, գնան կամ էլ ոտքի կանգնեն ու փորձեն հարցը լուծել: Դա կլինի ընտրությունների միջոցով, թե այլ միջոցներով, չգիտեմ», – ասաց Արամ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ