27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ վտանգի մեջ է Ռուսաստանը ներքաշում Հայաստանին (վիդեո)

Դեռևս սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պաշտոնապես հարցում է արել, թե ինչ է իրենից ներկայացնում  Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու որոշումը, և մինչր հիմա որևէ հստակ բացատրություն չի եղել, թե ինչ է իրենից ներկայացնում  այդ ստորաբաժանումը:

Այսօր ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե որևէ վտանգ տեսնում է այդ ստորաբաժանման ստեղծմամբ, պատգամավորն ասաց, որ նման կերպ ռուսական կողմը Հայաստանին ներքաշում է իր խնդիրների մեջ: «Այս գաղափարը ծնվեց, երբ կար խնդիր Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, իսկ Կովկասյան տարածաշրջանում Հայաստանն ունի հստակ սպառնալիք և ամենօրյա տարածքների խոցում Ադրբեջանի կողմից: Մինչև այս պահը մենք որևէ առիթ չենք ունեցել  ռուսական կողմից կամ ՀԱՊԿ-ի կողմից, թեկուզ հայտարարությունների մակարդակով, թիրախավորված հստակություն մտցված լինի, որ դա Հայաստանի նկատմամբ ագրեսիա է, ես հստակ հայտարարությունների մասին եմ խոսում և ոչ թե ՀԱՊԿ-ի լղոզված հայտարարությունների»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը:

Խ. Քոքոբելյանը հայտնեց, որ հարցադրում է արել նաև՝ պարզելու, թե երբ է լինելու դրա հետ կապված ստորագրությունների ավարտը, այդ մասին էլ  անորոշություն էր: «Այսինքն՝ պարզ երևում էր, որ հայկական կողմում  չկա հստակ պատկերացում, թե ինպիսի գործառույթներ են վերագրվելու ռուսական կողմից:

Եթե ռուսական կողմն այդքան մտահոգ է հայկական կողմի իրական մարտահրավերներով և ամենամեծ վտանգը հանդիսացող ադրբեջանական ագրեսիայով, ապա պետք է դադարեցրած լիներ զենքի մատակարարումը Ադրբեջանին, ինչը փոխկապակցված է այս ողջ գործընթացի հետ»-շեշտեց պատգամավորը:

Վերջինս հիշեցրեց՝ Ռուսաստանը խնդիրներ ուներ Թուրքիայի հետ, այս հարաբերությունները մեկ լավ են, մեկ՝ վատ, իսկ Վրաստանի հետ ունեցած վատ հարաբերությունների մասին բոլորը գիտեն: «Վրաստանը Հայաստանի համար բարեկամական, եղբայրական երկիր է: Այսպիսի գործարքն և այսպիսի ստորաբաժանումների ստեղծումը ոչ թե օգուտ է բերելու  հայկական արտաքին վտանգին, որովհետև նորից եմ կրկնում այդ վտանգը կա, և ես, փառք Աստծո, երբեք չեմ համարել, որ վտանգ կա Վրաստանից, Թուրքիայի հետ կապված խնդիրները այդ հարթությունում չեն գտնվում: Ռուսասստանն այս փաստաթղթով Հայաստանին ներքաշում է  այն խնդիրների մեջ, ինչն ինքը ունի տարածաշրջանում: Աստված չտա՝ վրացական-ռուսական նոր ռազմական ընդհարում լինի, այդ դեպքում ռուսական կողմը արդարացիորեն կարող է պահանջել Հայաստանից իր մասնակցությունն ունենալ»:

Պատգամավորն առաջարկում է ԱԺ-ի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովոմ լսումներ կազմակերպել այս հարցի շուրջ: Իսկ ՀՀ-ն, ըստ նրա, պետք է հետամուտ լինի, որ ռուսական կողմն այս ստորաբաժանումը օգտագործի ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Ռուսաստանը սրանով հերթական անգամ Հայաստանին փորձում է և ստացվում է ներքաշել իր խնդիրների մեջ»,-եզրափակեց Խ. Քոքոբելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ