15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Աստված սիրեք, դրա համար կարելի էր շատ ավելի արդյունավետ գաղափարներ գտնել»

Ազգային ժողովը դեռ քննարկում է 1000 դրամ զոհված զինծառայողների կամ հաշմանդամների ընտանիքներին աշխատավարձերից պարտադիր կարգով փոխանցելու նախագիծը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մտքերի փոխանակության ժամանակ նախ առաջարկեց հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը։

«Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք, որ միահամուռ, միասնական կերպով հանրությունն աջակցեց բանակի ռազմական գործողություններին, ֆինանսական բարոյական աջակցման քայլերին: Անգամ համեստ հնարավորություններ ունեցողները կիսվում էին իրենց ներդրմամբ: Ժամանակին բազմիցս հնչում էին հոռետես կանխատեսումները, որ հայ ազգը հիասթափված է, որ ժողովուրդը չի համախմբվի, ոտքի չի կանգնի, բայց համախմբվեց ոտքի կանգնեց ու իր միասնականությամբ զարմացրեց աշխարհին:

Այն կարծիքները, որ հասարակությունը փոթորկվելու է, ըմբոստանալու է, երկփեղկվելու է՝ անազնիվ են, իրականությանը չեն համապատասխանում։ Դրանք խոսում են այն մասին, թե որքան հեռու են այն կանխատեսողները ժողովրդից: Այդ կանխատեսումները պարզապես քաղաքական ընդդիմադիրության փաստարկ են հանդիսանում»,- շեշտեց Հերմինե Նաղդալյանը:

Նա հիշատակեց, որ ամբիոնից խոսվեց այն մասին, թե նախընտրական դիվիդենտներ են իրենք շահում: «Աստված սիրեք, դրա համար կարելի էր շատ ավելի արդյունավետ գաղափարներ գտնել: Կամ ասվեց, թե առանց իմ թույլտվության իմ գրպանն են մտնում: Ի սեր Աստծո, ո՞րն է առանց իմ թույլտվությանը, երբ երեք օր է՝ քննարկում ենք այս նախագիծը: Ձեռնպահ մնացեք նման մոտեցումներից, գոնե մեկ անգամ վեր կանգնեք ձեր քաղաքական դիրքորոշումներից, քննադատական մոլուցքով տոգորված ելույթներից, մի՛ օգտագործեք այս ամբիոնը քաղաքական նպատակներով։ Հազար անգամ այդ ելույթները ունեցել եք, էլի եք ունենալու, բայց գոնե այս հարցը մի օգտագործեք քաղաքական նպատակներով: Հասկանում եմ, որ նախընտրական շրջան է, բայց գոնե մի անգամ փորձեիք իջնել ձեր ամենաանսխալի պատվանդանից, ամենաազնիվի ու ամենախելոքի դիրքերից»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ