27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դանդաղ շտապեք, կապրեք, կտեսնեք. վարչապետի անդամակցության հարցը չի քննարկվել (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, , նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին վերաբերող մանրամասները ամփոփվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Արաբական միացյալ էմիրություններ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, թե սպասվում էր, որ այսօր պիտի քննարկվեր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության հարցը, նա արձագանքեց. «Վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր անդամակցության հարցը նիստում չի քննարկվել»:

Ճշտող հարցին, թե հնարավոր է, որ վարչապետը համագումարի ժամանակ դառնա ՀՀԿ անդամ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Դանդաղ շտապեք, կապրեք, կտեսնեք»:

Ինչ վերաբերում է կուսակցության համագումարին և հարցին, թե արդյոք քննարկվել է կուսակցության ղեկավարի մարմնի կազմի հետ կապված որևէ հարց, ԱԺ փոխնախագահն ասաց. «2 ղեկավար երբեք չի եղել կուսակցությունում, մեկ ղեկավար է եղել, ով կուսակցության նախագահն է, եթե տեսականորեն ընդունենք, որ լինելու է խորհրդի նախագահ, դա կուսակցության նախագահը չի լինելու, մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, այն դեռ երկար տարիներ ղեկավարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ես չեմ կարծում, որ համագումարի որևէ ընտրված պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդ չի լինելու Սերժ Սարգսյանը, դա մեր կուսակիցների ցանկությունն է»:

Արմեն Աշոտյանի և Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ փոխնախագահներ լինելու հարցը նիստի ընթացքում չի քննարկվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ