08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվրոպան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մահապատժի վերականգնման մասին հայտարարությանը: Թուրքական  «Aksam» թերթը հիշեցնում է, որ Էրդողանն ասել էր, թե երկրում մահապատիժը վերականգնելու որոշումը կայացնելու են ժողովուրդը և մեջլիսը:

ԵԽ նախագահ Շուլցը զգուշացրել է, որ Թուրքիան մահապատիժը վերականգնելու դեպքում կհատի կարմիր գիծը: Ըստ Շուլցի` կդադարեցվեն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները:

Շուլցն անդրադարձել է նաև Թուրքիայում տիրող իրավիճակին՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների, գիտնականների և լրագրողների ձերբակալություններին: Նա նշել է, որ այս գործողությունների դեմ դիտարկվում է նաև Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու տարբերակը:

Թուրքական թերթը ԵԽ նախագահի խոսքերը որակել է դատարկ և Թուրքիայի համար այլևս որևէ կարևորություն չունեցող սպառնալիք:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ