Դոշակներով ու վերմակներով.տարեկան մոտ 32 հազար մարդ է արտագաղթում

՛՛Տարեկան միջին հաշվով Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 32 հազար մարդ` այսինքն բնակչության մեկ տոկոսը, իսկ տասը տարում ունեցել ենք բնակչության տասը տոկոս կորուստ: Սա սարսափելի է մեր նման փոքր պետության համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:
Նա նշեց, որ Վիճակագրական վարչության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2008-ին Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 22 հազար մարդ, 2009-ին՝ 25 հազար, 2010-ին՝ 30 հազար, 2011-ին՝ 45 հազար, 2012-ին՝ 40 հազար: Սակայն նրա խոսքով՝ այս տվյալները բավականին մեղմ են, մոտ երեսուն անգամ ավելի քիչ են ներկայացնում իրական պատկերը: Եգանյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ իրենք կունենան ստույգ տվյալներ:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ աստվածաբան Վարդան Խաչատրյանը, պատմեց, որ Բագրատաշենի սահմանի վրա ինքը ցնցող տեսարանի է ականատես եղել:
՛՛Երբ տեսնում ես մարդիկ, որ շալակել են իրենց վերմակն ու դոշակն ու ոտով անցնում են Բագրատաշենի սահմանը, հասկանում ես, որ նրանք ետ գալու մտադրությամբ չէին գնում, սա ողբալի է՛՛,-ասաց նա:
Եգանյանի խոսքով՝ Հայաստանից հիմնականում արտագաղթում են աշխատատեղերի բացակայության պատճառով, այն պատճառով, որ հնարավոր աշխատանքները հնարավորություն չեն տալիս արժանավայել կյանք ունենալ: Բացի այդ կան նաև սոցիալ-հոգեբանական պատճառներ, օրինակ՝ արտագաղթողները իրենց երեխաների ապագան չեն տեսնում այստեղ: Արտագաղթածներին, նրա խոսքով, միայն կարոտն է կարողանում հետ բերել հայրենիք, այլ գործոն չկա:
Եգանյանը հայտարարեց, որ այժմ հայ սերունդը մոտ 70 տոկոս վերարատադրություն է ապահովում և մոտ հինգ տարի հետո արդեն մահացածների թիվը սկկսի գերազանցել ծնվածների բացարձակ մեծամասնությանը: