«Գոնե մեկ-մեկ էլ մենք պիտի բզբզենք հակառակորդին» (վիդեո)
Ազատամարտիկ Շահե Աճեմյանի խոսքով այն, ինչ տեղի է ունեցել երեկ սահմանում և այսօր գիշերն էլ, երբ թշնամին արկակոծում էր մի շարք հայկական դիրքեր, նորություն չէ. ինչպես միշտ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ ազատամարտիկի Ադրբեջանում մեկնարկած զինավարժություններն էլ միջազգային օրենքի խախտում են, քանի որ մեզ պիտի մոտ 40 օր առաջ տեղեկացնեին այդ մասին:«Մենք ամեն ինչի պատրաստ պիտի լինենք, և իմ կարծիքով` պատրաստ ենք: Իսկ ինչի են այս ամենն անում, որ դիվանագիտական բոլոր կապերը հարցերը լուծելու համար արդեն փակուղի են մտել: Ապրիլին փորձեցին, միջազգային հանրությունն ու մեր բանակը կասեցրին»,-ասաց նա:
«Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը կարծում է, որ արդեն ժամանակն է, որ հայկական կողմը պաշտպանությունից անցնի հարձակման: «Մենք պիտի որոշենք` երբ ենք խմում, որտեղ ենք խփում: Ի՞նչի մենք պիտի կանխատեսող լինենք, գուշակենք, թե երբ են իրենք հարվածելու, ինչո՞ւ մենք նախահարձակ չենք լինում, անընդհատ թողել իրենց, որ իրենք որոշենք, թե երբ է լինելու, մեծ բացթողում է մեր ռազմաքաղաքական թե մտքի, թե քաղաքականության, դա սարսափելի սխալ եմ համարում: Հուսանք
` նոր նախարարն այս հարցում դրական դեր կխաղա»: