ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը
Ս.թ. նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկով նիստի սկզբում օրակարգում ավելացել է ևս մեկ հարց, որը վերաբերում է մարտական գործողություններիընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետականապահովագրական վճարների կտրուկ ավելացմանը, և որը նույն օրը հավանության էր առաջացել ՀՀ կառավարության կողմից:
ՀԽ անդամները դրական համարելով զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը` այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր են բարձրացրել ու մտահոգություններ հնչեցրել ծրագրի վերաբերյալ, և քանի որ հարցը նաև հասարակական լայն հնչեղություն է ստացել, որոշվել է Հանրային խորհրդում այդ հարցի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել առանձին քննարկում:
Այնուհետև Հանրային խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև կնքված երկկողմ համաձայնագտրի շրջանակներում ՀԽ պատվիրակության Չինաստան կատարած այցիմանրամասները:
Նշենք, որ ս.թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը չինական կողմի հրավերով Հանրային խորհրդի պատվիրակությունը (Վազգեն Մանուկյան,Հովիկ Մուսայելյան, Վազգեն Սաֆարյան) այցելել է ՉԺՀ, որտեղ մի շարք կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել Չինաստանի ժողովրդիքաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC), Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավարության, ինչպես նաև մի քանիպետական ռազմավարական կենտրոններում:
Չինաստանի Տնտեսական և Սոցիալական Խորհուրդը Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC) կարևորմաս է կազմում: Տնտեսական և Սոցիալական խորհրդի նախագահը` պարոն Դու Ցինլինը, Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվխորհրդի համաչինական կոմիտեի փոխնախագահն է: CPPCC–ը Չինաստանի կարևորագույն քաղաքական մարմիններից մեկն է, որի նախագահն իպաշտոնե քաղբյուրոյի մշտական անդամներից մեկ է: Այժմ CPPCC նախագահը պարոն Յու Չժենշենն է` քաղբյուրոյի 7 մշտական անդամներից մեկը:Այցի շրջանակներում ՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև վերջինիս հետ: Պարոն Յու Չժենշենի հետ հանդիպման հիմնական առանցքը եղել է «Մետաքի ճանապարհ» ծրագիրը, որի մասնակիցն է նաև Հայաստանը: Յու Չժենշենը ՀԽ պատվիրակությանը ներկայացրել է ծրագրի հիմնականնպատակները, տնտեսական առավելությունները, որոնք ձեռք կբերեն մասնակից պետությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով, որՀայաստանն ակտիվորեն մասնակցի այդ ծրագրերին: ՀԽ պատվիրակությունն իր հերթին կարևորել է ծրագրի մեջ հայկական կողմիմասնակցությունը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի համար ոչ միայն տնտեսական ծրագիր է, այլ նաև անվտանգության և նոր գաղափարներիիրականացման հնարավորություն:
ՀԽ պատվիրակության անդամներն առաջարկել են, որպեսզի «Մետաքսի Ճանապարհի» շրջանակներում կազմակերպվի այնժողովուրդների կոնֆերանսը, որոնք պատմականորեն իրականացրել են այն` նշելով, որ միգուցե նպատակահարմար կլինի, որպեսզի այդկոնֆերանսը կազմակերպի Հայաստանում:
Խոսվել է նաև գինու, կոնյակի արտադրության, ինչպես նաև քիմիական արդյունաբերության մասին: ՀԽ մոտեցումը եղել է այն, որ «Մետաքսի ճանապարհ» ծրագիրն իրականացնելիս պետք է առաջնորդվել ոչ միայն այս պահի տնտեսական շահերով, այլև ներդրումներ կատարելապագայի մեջ՝ հաշվի առնելով նաև քաղաքական և պատմամշակութային գաղափարական ընդհանրությունները:
Անդրադառնալով տնտեսական հարցերին` հայկական կողմը նշել է, որ Հայաստանն այսօր ունի բավարար ներուժ` դառնալու Չինաստանի համար ինժեներական և գիտական մշակումների և արտադրության հարթակ, ինչպես եղել է Խորհրդային միության տարիներին:
ՀԽ պատվիրակության առաջարկություններն ու դիտարկումներն արժանացել են Յու Չժենշենի ուշադրությանը, և նա նշել է, որ կարևոր կլինի դրանք քննարկել նաև իր տեղակալների և օգնականների հետ: