21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գումար կհայթայթեն Վանաձորի ճանապարհների վերանորոգման համար (վիդեո)

«Խնայողություններ բոլոր ոլորտներում արդեն իսկ նախատեսում ենք, կրթութրյուն, առողջապահություն, աշխատակազմի պահպանման ծախսերի խնդիրներ, բոլորը ներառում ենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանելով հարցին, թե վարչապետի հանձնարարականի համաձայն` արդյոք խնայողություններ են կատարում:

Մարզպետը հայտնեց, որ այս պահին մեծ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում մարզում` նկատի ունենալով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը. «Դա լուրջ ծրագիր է ու կարևոր, քանի որ միջպետական ճանապարհն է վերականգնվում ու միջազգային ստանդարտներին համապատասխան է այն լինելու»,-նկատեց նա: Այս ծրագիրը Լոռու մարզի բյուջեի առաջնահերթություններից է: Ինչ վերաբերում է սարսափելի վիճակում գտնվող Վանաձորի ճանապարհներին, ապա Ա. Նալբանդյանն ասաց, որ 2017 թ-ին թե համայնքային բյուջեով, թե այլ ֆինանսական աղբյուրներով, որ  կկարողանան հայթայթել, Վանաձորի ճանապարհների վերականգնում կանեն:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ