27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչեւ փող չտան, դիակը չեն «ստանա». դիահերձարանների բիզնեսը. Փաստ

Դիահերձարանները, ինչպես այլ բիզնեսներ, շահույթ հետապնդող կազմակերպություններ են, բայց եթե սովորականի դեպքում բիզնեսով զբաղվողները սիրում են իրենց ծառայությունը գովազդել, ապա բիզնես-առանձնահատկություններից ելնելով, այս հաստատությունների ղեկավարները առանց առիթի չեն սիրում խոսել իրենց կողմից մատուցվող ծառայությունների գների մասին.

«Կոնկրետ դեպքի ժամանակ միայն կարող ենք գին ասել։ Տարբերություններ կան, դրա համար էլ առանց դիակի չենք կարող գին ասել։ Պետք է հասկանանք միայն դիակի մշակում եք ուզում, շպար ուզում եք, թե չեք ուզում, սառնարանում քանի օր պետք է պահենք։ Այնպես որ դժվար է միանշանակ ասել, թե մեկ դիակի սպասարկման միջին արժեքն ինչքան է»,-  թերթի հարցին ի պատասխան ասաց դիահերձարաններից մեկի տնօրենը։

Մեկ այլ դիահերձարանում էլ ասացին, որ եթե դիակը քննիչի որոշումով իրենց մոտ տեղափոխենք, ապա դիակի մշակման ծախսն ավելի քիչ կստացվի։ Սակայն, նրանք նույնպես հրաժարվեցին մատուցվող ծառայությունների գնի մասին որեւէ բան ասել, պատճառաբանելով, որ հեռախոսով գին չեն ասում։

Ի դեպ, սոցիալապես անապահովների դեպքում մեկ դիակի «սպասարկման» համար պետությունը թեև վճարում է 12 հազար դրամ, սակայն իրականում «պետպատվերի» շրջանակներում «սպասարկված» հանգուցյալի հարազատները իրենց հարազատի դին կարող են հետ «ստանալ» որոշակի գումար վճարելու դեպքում միայն։

Բացի այդ, դիահերձարանները բացի իրենց բուն գործը կատարելուց, կազմակերպում են նաեւ հարցին առնչվող այլ ծառայություններ ևս։ Թերթի տեղեկությունների համաձայն դիահերձումը, դագաղը, գերեզմանի տեղի և փաստաթղթերի ձեւակերպումն իրար հետ նվազագույնը կարող է արժենալ 250 հազար դրամ, իսկ թե որքան կարող է լինել այս ծառայության համար պահանջվող գումարի վերին շեմը, նրանք դժվարանում են ասել։

Այս ծառւսյության վերին շեմ գոյություն չունի, քանի որ տարբեր մարդիկ տարբեր «ճոխությամբ» են կազմակերպում իրենց հանգուցյալին հուղարկավորությանը պատրաստելու գործը։ Հարցախույզի ընթացքում արձանագրվեց նաև, որ ոլորտում բավականին լուրջ մրցակցություն կա։ Թերթի դիմած դիահերձարաններից մի քանիսում նույնիսկ ասացին, որ իրենց մատուցած ծառայություններն ամենաէժանն ու որակյալն են, և խորհուրդ տվեցին օգտվել հենց իրենց ծառայությունից.

«Կարող եք բոլորից էլ գները հետաքրքրվել։ Մեզ մոտ ամենաէժանն ա։ Ուզում եք ուրիշներից էլ հետաքրքրվեք, բայց հեսո էլի մեզ մոտ եք գալու»,– ասաց դիահերձարաններից մեկի «մենեջերը»։
Ի դեպ, հաշվի առնելով հարցի առանձնահատկությունը այս պահին զերծ ենք մնում մեր ձեռքի տակ եղած մնացած փաստերը հրապարակելուց, բայց որ նշված ոլորտն ամենակոռումպացվածներից է և այն լուրջ վերանայման և վերափոխման կարիք ունի, միանշանակ է։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ