24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ռոնալդուն ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան Մեսին»

Մադրիդի «Ռեալի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել, թե այս տարի ով է ավելի արժանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը նշել է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի անունները:

«Ինձ համար բարդ է ընտրել նրանցից մեկին: Սակայն, եթե ստիպված լինեի ընտրություն կատարել, նախապատվությունը կտայի Ռոնալդուին, որը տիտղոսներ է նվաճել այս տարի: Չեմ ցանկանում անարդարացի լինել, սակայն կարծում եմ, որ Ռոնալդուն ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան Մեսին»,-  ասել է Ռոնալդոն:

Հիշեցնենք՝  2016-ին Ռոնալդուն «Ռեալի» հետ հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ Պորտուգալիայի հավաքականին օգնել էր պատմության մեջ առաջին անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն: Մեսին «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ