14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Արթուր Պետրոսյանի հետ կարող ենք հաջողությունների հասնել»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարծում է՝  ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ կարող է հաջողությունների հասնել:

«Արթուր Պետրոսյանն ազգային հավաքականում եղել է ինձ համար լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը:Միշտ հպարտացել եմ և աջակցություն եմ ստացել նրանից: Մեծ տպավորություններ ունեմ նրա հետ այս մի քանի օրերին աշխատելու ընթացքում: Շատ լավ է հասկանում ֆուտբոլը և լավ գիտելիքներ ունի: Արթուր Պետրոսյանի հետ կարող ենք հաջողությունների հասնել: Ինձ համար պատիվ է նման մասնագետի հետ աշխատելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ Ֆուտբոլի ազգային  հավաքականը  նոյեմբերի 1-ից գլխավորում է Արթուր Պետրոսյանը, ով առաջին հանդիպումը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կանցկացնի նոյեմբերի 11-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ