27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սկսվեց Վազգեն Սարգսյանից, ով հայտարարում էր, թե Վանոն իր ընկերն է

Ավելի քան մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ պետք է վերացնել «պրիմիտիվ գողությունը»: Այդ հայտարարությունից հետո, սակայն, մինչ օրս գողերից ոչ ոք  պատասխանատվության չի ենթարկվել:

Անդրադառնալով այս խնդրին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Մեր երկրում եղած մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ գործում է խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը: Դա մեզանում վաղուց է եղել, ասենք՝ սկսած Վազգեն Սարգսյանից, ով ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե Վանո Սիրադեղյանն իր ընկերն է, վերջացրած այսօրվա իշխանությունների քայլերից: Այս և նմանատիպ երևույթներից տուժում է պետությունը: Դա արատավոր ու տգեղ երևույթ է»:

Քաղաքագետը շեշտեց՝ այլ տարբերակ լինել չի կարող, եթե երկրի հաշվին որոշ մարդիկ հարստանում են, նրանք պիտի պատասխանատվության ենթարկվեն:

«Դա մեզ  համար այսօր մեծ խնդիր է: Իշխան Զաքարյանի զեկույցը հիշենք. որքան փողեր էին գողացվել… Բայց ստացվեց այնպես, որ ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, չհաշված այն, որ հնարավոր է՝ մի քանի մանր ձկներ պատասխանատվության ենթարկվեն: Բայց այդ ձկնիկների հետևում շնագայլեր կան»:

Քաղաքագետն ընդգծեց՝ եթե անգամ պրիմիտիվ գողության հեղինակները օրենքի ուժով պատասխանատվության չենթարկվեն, ապա գոնե այդ գողությունների մասին խոսելով՝ կարող ենք հասնել նրան, որ այդպիսիք զգաստանան ու գոնե դադարեն գողանալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ