05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Պատրաստ ենք հետևելու գեներալ Ավետիսյանի հրահանգին» / վիդեո/

«Ազատամարտիկների բոլոր այրիների անունից ողջունում եմ գեներալ Վարդան Ավետիսյանին, երեկվա հայտարարության համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Ազատամարտիկ» ՀԿ փոխնախագահ Ալլա Նիկողոսյանը :

Նշենք, որ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն երեկ՝ նոյեմբերի 7-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքելով այս հայտարարությանը նշել, է, որ հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը:

«Բոլորս էլ գիտենք, որ Հայոց աշխարը միշտ եղել է այլոց համար թատերաբեմ, բայց մենք, մորթվել ենք, ընկել ենք, բայց երբեք չենք ծնկել»,-նշեց Նիկողոսյանը հավելելով, որ այս պահին էլ պատրաստ է առաջնագիծ գնալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ