Մխիթարյանը կմիանա Հայաստանի հավաքականին
ուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում սկսել է մարզումային հավաքը՝ պատրաստվելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:
Գեղամ Կադիմյանը չի մասնակցել առաջին մարզմանը, քանի որ հենց նոր էր ժամանել Երեւան, Ռուսլան Կորյանը Երեւան կժամանի այսօր, Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը եւ Հենրիխ Մխիթարյանը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Գեւորգ Ղազարյանը՝ նոյեմբերի 8-ին: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը չի միացել հավաքականին վնասվածքի պատճառով, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Առաջին մարզմանը մասնակցել են.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով, «Շիրակ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Պաշտպաններ
Լեւոն Հայրապետյան, «Փայքան», (Իրան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», (Իրան)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», (Իրան)
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»