27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրի ռեսուրսների հաշվին Լաս Վեգասում վիլաներ են գնել

 

«Մեր տնտեսությունը երեկ ժամը 10:00-ին չէ, որ հայտնվել է այս վիճակում, մեր տնտեսությունն այս վիճակում էր, երբ առաջնային հռչակվեցին բիոզուգարանները»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: Պատգամավորը հավելեց, թե տարբեր օլիգարխ նախարարներ, պարզվում է, որ Լաս Վեգասում մի քանի դոլար արժողությամբ վիլաներ ունեն, և դրանք ձեռք են բերել երկրի բյուջեի հաշվին: «Չե՞ք կարծում, որ բացի նախարարության դիզայնը փոխելուց այլ քայլեր պիտի անել»,-ասաց նա, ապա հավելեց, թե պարզել է, որ այդ հարստացած նախարարներից «որևէ մեկն էլ Ռոքֆելլերի թոռը չի եղել, գանձ չի գտել, երկրի ռեսուրսների հաշվին է եղել նրանց հարստացումը»:

Ապա Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, թե երբ որևէ մեկը փորձում է կամ փորձել է  ներդրում անել Հայաստանում, պատկան մարմինները հարցրել են՝ բա մենք ի՞նչ ենք ունենալու այս ներդրումից: «Չե՞ք կարծում, որ քանի դեռ չի գործում պատասխանատվության մեխանիզմ, ամեն ինչ լինելու է  առ ոչինչ, այդքան դժվա՞ր է իմանալ, թե ովքեր են ստվերում»,-հետաքրքրվեց նա, նաև առաջարկեց, եթե չգիտեն ստվերում աշխատողներին, իրենք կարող են ցույց տալ:

Նախարար Սուրան Կարայանը որպես պատասխան հայտարարությամբ հանդես եկավ. «Ես հստակ և միարժեք ուզում եմ այս ամբիոնից հայտարարել, որ եթե կլինի մի դեպք, որ մի ներդրող կգա Հայաստան կամ գորչում է Հայաստանում, եթե նրա առջև կդրվի պայման, մենք միարժեք պատրաստ ենք լուծել, որ նման խնդիր չլինի: Այդպիսի բան բացառվում է, ՀՀ-ում ցանկացած ներդրողի մենք միայն ու միայն օժանդակելու ենք»:

Նաիրա Զոհրաբյանին տեսականորեն բավարարեց այս պատասխանը, իսկ գործնականորեն, ինչպես նա նշեց, դեռ կերևա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ