23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Պարզվել է չորս տղամարդու դանակահարած անձանց ինքնությունը

Օգոստոսի 4-ին Աշտարակում տեղի ունեցած աղմկահարույց դանակահարության դեպքը բացահայտվել է:

Աշտարակում չորս տղամարդու դանակահարության կասկածանքով հետախուզվում է Արագածոտնի բնակիչ 27-ամյա Ալբերտ Մելիքյանը:  Վերջինս հորեղբոր որդու` Գեւորգ Մելիքյանի եւ եւս մեկ հոգու հետ BMW x5 եւ Porsche Cayenne  մեքենաներով հետապնդել են Toyota մեքենային, որի մեջ գտնվել են Աշտարակի բնակիչները,  Աշտարակի Սիսակյան փողոցում իջել մեքենաներից վեճի բռնվել նրանց հետ, ապա դանակահարել Toyota մակնիշի մեքենայի վարորդին եւ ուղեւորին: Նրանց այդ վայրից տեղափոխել են հիվանդանոց: Կարճ ժամանակ անց նույն անձինք Աշտարակի Նարեկացի փողոցում վեճի են բռնվել երկու բնակչի հետ եւ դանակահարել նրանց, որոնք նույն օրը տեղափոխվել են հիվանդանոց: Նախաքննության արդյունքում պարզվել են հանգամանքները, դանակահարության մեջ կասկածվում է Ալբերտ Մելիքյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ