27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք շռայլ հիմնարկներից չենք եղել. Երևանի փոխքաղաքապետ

4 651 վերելակ է Երևանում հաշվեգրված, որոնցից գերակշիռ մասն անհանգստացնող է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Ըստ նրա, շուրջ 5000 շենքեր Երևանում խորհրդային ժամանակներից են, մյուսները նորակառույց են և նոր վերելակներով կահավորված: Կարմո Արեյանի խոսքովՙ վերելակների վերանորոգման հարցով քաղաքապետարանը զբաղվում է և օրենսդրական նախաձեռնությամբ են փորձում հանդես գալ, որ շահառուներից ստանան հաստատված վճար, որպեսզի ներդրողներին հետաքրքրի ապահով վերելակներով կահավորեն:
Արեյանը ասաց, որ քննարկումներ են սկսել տարբեր կառույցների հետ վերելակային տնտեսության թարմացման հարցով: Ըստ փոխքաղաքապետի` վերելակների տարիքները տարբեր շենքերում շատ մեծ են, տեխնիական վիճակը տարբեր է:
Ապա անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի պահանջին՝ ձգել գոտիները՝ նա ասաց. «Բառերը շատ էին՝ շռայլ, գոտի, ձգել… Մենք շռայլ հիմնարկներից չենք եղել, համաձայն չեմ ձեզ հետ: Այո, մենք միշտ էլ ունեցել ենք խնդիր անընդհատ բարձրացնելու մեր ծախսերի էֆեկտիվությունը: Երկրորդը՝ կրճատումներն ու խնայողություններն ինքնանպատակ չեն կարող լինել, դրանք պետք է լինեն հիմնավոր ու արդյունավետ: Նա նշեց, որ առաջին քայլով արդեն 26 ծառայողական մեքենաների կրճատում է եղել, իսկ 2017 թվականի բյուջեն բավական սեղմ է ծախսերի առումով: «Եվ արդեն մենք պատրաստել ենք որոշումը, որ ծրագրերից մեկը, որը տանում ենք ավարտ, այդ ծրագրի իրականացման գրասենյակի լուծարումն է»,- ասաց Արեյանը:
Հարցին, թե Երևանի քաղաքապետարանում պրիմիտիվ գողություններ կա՞ն, ինչի մասին վարչապետն էր բարձրաձայնել, փոխքաղաքապետը պատասխանեց, որ գործուղումներն ինքնանպատակ չեն, ըստ անհրաժեշտության են ու շատ սեղմ: Այլևս չե՞ն լինելու թանկարժեք կոնյակներ ու հուշանվերներ, հարցին պատասխանեց. «Ներկայացուցչական ծախսերն անհրաժեշտ են ու անխուսափելի: Բայց դրանք լինելու են չափավոր, բյուջեի հնարավորությունների սահմաններում ու առանց ավելորդ շռայլությունների»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ