14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քանդման թույլտվություն եղել է՝ բայց ոչ պայթեցման եղանակով

Երևանի քաղաքապետարանի առաջին տեղակալ Կամո Արեյանի պնդմամբ՝ վարչապետի հայտարարությունը տպարանի շենքի քանդման մասին, պահանջ էր, որ հարցը կարգավորվի։ Այս մասին նա հայտարարերց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ սա փորձադաշտ ու պոլիգոն չէ։ «Դուք ինչ-որ բան շփոթում եք։ Վարչապետի պահանջը եղել է այն, որ հարցը կանոնակարգվի։

Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, բայց պայթեցման եղանակով թույլտվություն չի եղել։ Ամբողջ պատասխանատվությունը ստանձնեց կառուցապատողը և հայտարարեց, որ ինքն է կազմակերել պայթեցման եղանակով քանդումը»,-ասաց նա։ Դիտարկմանը, թե դա առաջին տպարանի շենքն էր և հետևաբար գուցե չարժեր այն պայթեցնել՝ Կամո Արեյանն ընդգծեց, որ քաղաքապետարանի կողմից թույլտվություն տալու համար հիմք է ծառայել Մշակույթի նախարարի հայտարարությունն այն մասին, որ այդ շենքը պատմամշակութայնի հուշարձան համարվող շենքերի ցանկում ընդգրկված չի եղել։

Կ. Արեյանն ընդգծեց, որ այդպիսի առաջին շենքեր շատ են եղել, իրենց ֆիզիկական տեսանկյունից սպառել են։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ