27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում հայ պատգամավորը դատապարտել է ընդդիմադիր թերթի լրագրողների ձերբակալությունները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավորները  ակցիա են իրականացրել «Cumhuriyet» թերթի շենքի դիմաց ի պաշտպանություն թերթի այն լրագրողների, ովքեր հոկտեմբերի 31-ին ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից:

Ձերբակալվածները մեղադրվում են գյուլենականների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին «քարոզչություն անելու մեջ»:

Շենքի դիմաց հավաքված պատգամավորների շարքում է եղել նաև «ԺՀԿ»-ի՝ ազգությամբ հայ պատգամավոր Սելինա Դողանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում, քննադատել է թուրքական ոստիկանության գործողությունները, ինչպես նաև երկրում արտակարգ դրության երկարաձգումը: Ըստ Դողանի՝ արտակարգ դրությունը, որի բաղկացուցիչ մասն են կազմում թուրքական ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունները, իրականում չարաշահվում է իշխանությունների կողմից:

«Մենք այսօր այստեղ ենք օրենքի գերակայությունը պաշտպանելու համար, քանի որ արտակարգ դրությունը չարաշահվում է»,-ասել է Դողանը

Ըստ նրա` PKK-ի օգտին քարոզչություն անելու մեղադրանքի հիման վրա տեղի ունցած ձերբակալությունները իրականում նպատակ ունեն վախեցնել երկրի  բնակչության 50%-ին:

«Անհրաժեշտ է, որ բոլորը այստեղ հավաքվեն և տեր կանգնեն օրենքին:  «Cumhuriyet»  թերթը հանրապետությանը պաշտպանող ամենագլխավոր կառույցն է: Հիմնադրման օրվանից ի վեր պայքարել է հեղաշրջումների դեմ: Նրան որևէ ահաբեկչական կառույցի հետ կապելը ցույց են տալիս, որ այս երկրում ոչ  մի ընդդիմադիր ուժի ձայն չեն հադուրժում»,-ասել է  Դողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ