20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

4 կարևորագույն սկզբունքները

2017 թվականի բյուջեի հիմքում կա 4 սկզբունք: Այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ այդ սկզբուները ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Առաջինն այն է, որ հիմնվել են մակրոտնտեսական միջավայրի վրա: Նախարարի խոսքով՝ բյուջեի իրատեսության համար այս զկբունքը շատ կարևոր է: 2-րդը միջնաժամկետ պարտքի կայունացման սկզբունքն է, ինչը նշանակում է ունենալ կանխատեսելի և կառավարվող պարտք միջնաժամկետում: «3-րդը հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքներն են, որպեսզի մենք անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար, մենք նշել ենք մի քանի անգամ, որ եթե իրականում դու ճիշտ չես գնահատում քո վարչարարական գործիքները ու հարկային եկամուտներ ես կանխատեսում իրականությունից դուրս, ռիսկ ես ստեղծում, ինչն ազդում է  տնտեսական պոտենցիալի վրա:

4-րդ սկզբունքը պետության կողմից արդեն իսկ ստանձնած և շարունակական բնույթ կրող ծախսերի ֆինանսավորումն է, մենք և սոցիալական, և մշակույթի, պաշտպանության ոլորտում ունենք ստանձնած պարտավորություններ, անհրաժեշտ է, որ այս բոլոր պարտավորություններն առանց խնդիրների իրականացնենք»,-շեշտեց նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ 2017 թվականին բյուջեով 5.5 տոկոս արդյունաբերության աճ, 4 տոկոս գյուղատնտեսական աճ է ակնկալվում, շինարարության մեջ անկում է սպասվում, ծառայությունների ոլորտում ակնկալվում է 2.8 տոկոս աճի ցուցանիշ: 2016-ին էլ արտահանման առաջանցիկ աճի տեմ կա, ի տարբերության ներմուծման, ներմուծումը կլինի գրեթե 0-ական, սակայն արտահանման աճ է նախատեսվում 14 տոկոս: 2017-ին արդեն նախատեսվում է 17 տոկոս արտահանման աճ, իսկ ներմուծումը՝ 5.9 տոկոս:

Պարտքի ցուցանիշների մասին Վարդան Արամյանն ասաց, որ պետական պարտքը, որի մեջ մտնում է և արտաքին, և ներքին, և ԿԲ-ի պարտքը, 54.5 տոկոս ՀՆԱ-ի մեջ: Պարտք_ՀՆԱ ցուցանիշը, նախարարի ներկայացմամբ, աճել է, և նա նշեց, որ սա է հիմնական մեխը, որ մյուս տարի պիտի նվազեցվի:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ