27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պակիստանցի երիտասարդները հատել են հայ- թուրքական սահմանը

Պակիստանցի երիտասարդների՝ հայ- թուրքական սահմանը հատելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Պակիստանի քաղաքացիներ Մուդդասար Մուհամադ Յունեսի Հուսսեինն այս տարվա հունիսին 2 համաքաղաքացիների հետ նպատակադրվել են Պակիստանից ապօրինի` Իրանի տարածքով տարանցիկ մեկնել Թուրքիա:

Նրանք նախ ապօրինի հատռել են պակիստանա-իրանական սահմանը եւ մուտք  գործել Իրան: Այստեղ մի շարք բնակավայրեր հատելուց հետո, հասել են իրանա-թուրքական սահման եւ միացել աֆղան մի խումբ այլ անձանց: Հուլիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում նրանք արդեն խմբով մուտք են գործել Թուրքիայի տարածք: Աֆղանները ձերբակալվել են տեղի իրավապահ մարմինների կողմից, իսկ պակիստանցի երիտասարդները հուլիսի 9-ին հատել են հայ-թուրքական սահմանը:

Պակիստանցի երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պետական սահմանն ապօրինի հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Նրանց սպառնում է ազատազրկում 3-7 տարի ժամկետով: Երեքն էլ կալանավորված են:

Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ