10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ է «Սասնա ծռեր»-ից Հովհաննեսի ոտքը փոխում գույնը. մանրամասնում է ՔԿՎ-ն

Հայաստանի ԱՆ Քրեակատարողական վարչությունն անդրադարձել է «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբանի հայտարարությանը, թե իր պաշտպանյալի վիրավոր ոտքի գույնը սկսել է փոփոխվել:

Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի կալանավոր Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը լրատվամիջոցներով իր մտահոգությունն է հայտնել Հ. Հարությունյանի առողջական վիճակի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ օգոստոսի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգ Է․ Վարդանյանի կողմից կատարվել է կոնսուլտացիա, եւ նշանակվել է համապատասխան բուժման կուրս: Մինչեւ օգոստոսի 22-ը աջ ստորին վերջույթը գտնվել է կմախքային ձգման տակ: Օգոստոսի 22-ին վնասվածքաբանների կողմից հեռացվել է ձգումը եւ դրվել է գիպսային վիրակապ: Օգոստոսի 23-ին կատարվել է վերջույթի ռենտգենոգրաֆիկ հետազոտություն: Զուգահեռաբար հիվանդը ստացել է նաեւ պլանային համապատասխան բուժում՝ հակաբիոտիկներ, հակաբակտերիալ դեղեր, անալգետիկներ:

Բացի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի եւ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներից, որոնք նշել էին, որ Հովհաննես Հարությունյանը տվյալ պահին վիրահատության կարիք չունի, նույնը պնդել են նաեւ հենց իր` կալանավորի կողմից օգոստոսի 24-ին հրավիրված բժիշկը եւ սեպտեմբերի 6-ին իրեն զննած, կրկին իր կողմից հրավիրված վնասվածքաբանը:

Սեպտեմբերի 8-ին Հովհաննես Հարությունյանը պլանային կարգով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ եւ, ըստ բժշկական կոնսիլիումի, որոշվել է շարունակել կոնսերվատիվ բուժումը՝ ծնկահոդի ֆիքսատորով անշարժացում եւս չորս շաբաթ՝ հաշվի առնելով ոսկրաբեկորների բավարար դիրքը եւ սերտաճման աստիճանը: Սեպտեմբերի 12-ին Հովհաննես Հարությունյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից եւ տեղափոխվել  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ:

Հոկտեմբերի 6-ին «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների կողմից առաջարկվել է կրկնակի ռենտգենոգրաֆիկ հետազոտություն, որը կատարել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վնասվածքաբանը: Տրվել են համապատասխան խորհուրդներ, այդ թվում` շարունակել դինամիկ հսկողությունը:

Առաջիկա օրերին նախատեսվում է «Էրեբունի» ԲԿ-ի կողմից ռեաբիլիտոլոգի խորհրդատվություն:

Հիվանդը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ: Ապահովված է անհրաժեշտ խնամքով, որը իրականացվում է հիմնարկի համապատասխան անձնակազմի կողմից»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ