«Մեր պետականությունը գլխատվեց, Վազգեն Սարգսյանն անփոխարինելի է»
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպը լուրջ հարված էր երկրի զարգացմանը:
«Դա մեծ հարված էր մեր պետականությանը: Այն գլխատվեց: Ինձ համար փաստ է, որ Վազգեն Սարգսյանն անփոխարինելի է», – լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովն ընդգծեց, որ ինքը կարող է հնչեցնել միայն քաղաքական գնահատական:
«Ինչքան ինձ տեղյակ է հանցագործները, գոնե հանցագործություն իրականացնողները պատժված են: Չգիտեմ նոր բաներ կբացահայտվեն, թե՝ ոչ: Եթե Միացյալ նահանգների նման երկրում Քենեդու սպանության առեղծվածը դեռևս ամբողջությամբ պարզ չէ, ապա Հայաստանի նման երկրում ինչպե՞ս կարող ես հերքել կամ հաստատել դեպի բացահայտումը», – ասաց ԱԺ փոխխոսնակը։
Վերջինս նշեց, որ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ից պետք է լուրջ դասեր քաղել և հասնել նրան, որպեսզի երկրում որևէ մեկը չկարողանա կրակել ոչ ընդդիմության, ոչ իշխանության, ոչ ոստիկանի, ոչ էլ քաղաքացու վրա: