17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵԽԽՎ պատվիրակության ԲՀԿ-ական անդամները պատրաստ են իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին

Հոկտեմբերի 2-5-ը որպես ԵԽԽՎ պատգամավորներ մասնակցելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին` տեղեկացնում ենք, որ ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ եւ ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով, եւ մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին եւ ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան փաթեթ, տեղյակ է պահվել գործի մանրամասներին, ինչին, ի դեպ, վերջններս արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված էին Հայաստանում հավատարմագրված իրենց դեսպաններից, եւ մենք ստացել ենք լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում: Մեզանից, որպես ԵԽԽՎ պատգամավորների, խնդրել են Վարդան Օսկանյանի գործի հետ կապված յուրաքանչյուր զարգացման դեպքում օպերատիվ կերպով տեղեկացնել ԵԽԽՎ-ին` խոստանալով նույնքան օպերատիվ արձագանք:

Ավելին, ԵԽԽՎ տարբեր պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին` հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ անդամներ
Նաիրա Զոհրաբյան
Վահե Հովհաննիսյան

Հարգանքով` ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ