06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

85 բեռնատար արգելափակվել էր Դիլիջանի ոլորանում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում՝ թունել չհասած, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հերթափոխից ազատ 15 հրշեջ-փրկարարներ:

Փրկարարների, ՃՇՇ և ՃՈ աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի): Ճամփեզրին կայանած են 44 բեռնատար որոնք առավոտյան կշարունակեն ընթացքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ