10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Խնամուն սիրահետելու պատճառով. Ժողովուրդ

Հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում սպանվել Է գյուղի բնակիչ, 55-ամյա Լյովա Հաջյանը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նախնական վարկած կա, որ սպանողը եղել Է Հաջյւսնի որդու աներձագը։ Ըստ գյուղում շրջանառվող տեղեկությունների՝ տղամարդը սիրահետել է որդու զոքանչին, ինչի մասին իմացել է նրա աներձագը։ Այս հարցի շուրջ առաջացել Է վիճաբանություն, որն էլ նման ավարտ է ունեցել։

Մեզ հետ զրույցում Շիրակի համայնքապետ Խորեն Հարությունյանը հայտնեց, որ գյուղում տարբեր խոսակցություններ են տարածվել, սակայն հիմնական վարկածը վերը նշվածն է։ Գյուղապետի խոսքով՝ կասկածյալը, ով արդեն իսկ ձերբակալված է, բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել տուժողի եւ նրա հարազատների հետ։ Եվ կատարվածը բոլորին զարմանքի տեղիք Է տվել։

Սպանության մեջ կասկածվողը Էդիկ Ասլանյանն է։ Նշենք, որ տղամարդու դիակի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր, կտրած-ծակած վերքեր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ