28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ Անկախության 25-ամյակը՝ երիտասարդների մտքերում և պաստառներում

«Անկախությունը սկսվում է ազատությունից», «Անկախ լինել նշանակում է միշտ առաջ շարժվել», «Կառուցենք լրացնելով». այսպիսի մակագրություններով 50 պաստառներ չորս օր կցուցադրվեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախասրահում:

Հոկտեմբերի 21-ին հիմնադրամում բացվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պաստառների շրջիկ ցուցահանդեսը: Ներկայացված են Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ուսանողների կողմից պատրաստված, ՀՀ անկախության թեմայով 50 պաստառներ։
Ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ՀՀ անկախության տոներին նվիրված ՀԵՀ-ը հանդես է եկել մի շարք միջոցառումներով. բոլոր այն ուսանողական կառույցները, որոնք ունեցել են Անկախության տոնին նվիրված միջոցառումներ, աջակցություն են ստացել հիմնադրամի կողմից. «Այս աշխատանքները յուրահատուկ են նրանով, որ երիտասարդները ունեցել են 25-ամյակին նվիրված որոշակի մտքեր, որոնք ներկայացրել են դիզայնի, նկարի, պաստառի տեսքով, ինչը ժամանակի ընթացքում դառնում է մնայուն: Այս ստեղծագործությունները կներկայացվեն նաև մեր տարբեր ծրագրերի ու միջոցառումների ընքացքում՝ որպես առանձնացված աշխատանքեր»:

Կարեն Ավագյանը վստահեցրեց, որ ուսանողներին հնարավորություն է տրվել մտքերում ու գաղափարներում լինել ազատ, ինչի արդյունքում ծնվել են հրաշալի ստեղծագործություններ. «Սա միտք է, որ գալիս է անկախ սերնդից և անկախ սերնդի պատկերացումներն են անկախության հետ կապված: Երիտասարդական տոները գալու են լրացնելու այն ծրագրերը, որոնք սկսվել ու չեն ավարտվել»:

Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվում են երիտասարդական տոներին, որոնք անցկացվելու են նոյեմբերի 10-17-ը և նվիրվելու են Անկախության 25-ամյակին. «Բազե» երիտասարդական հավաքը ևս նվիրվեց Անկախության 25-ամյակին: Մի խոսքով, երիտասարդության և ուսանողության տոներով ամփոփելու ենք 25-ամյակի առթիվ զարկ տրված երիտասարդական միջոցառումների շարքը»:

ԵԳՊԱ ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը տեղեկացրեց, որ դեռ մայիսից դիզայն և համակարգչային նախագծում առարկայի շրջանակներում բուհի ուսանողներին առաջադրանք է տրվել պատրաստել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պաստառներ: Դրանց տպագրությանն աջակցել է ՀԵՀ-ը:unnamed-1

Էդուարդ Ավետիսյանի կարծիքով՝ այսպիսի ցուցահանդեսներն օգտակար են ուսանողների համար ինքնադրսևորվելու և ճանաչում ձեռք բերելու առումով. «Գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի ցուցահանդեսներ հաճախ կազմակերպվում են, որոնց ընթացքում երիտասարդները կարողանում են ցուցադրել իրենց աշխատանքները, սակայն այս բնագավառում դեռ քիչ են կազմակերպվում ցուցադրություններ, ինչի պատճառով ուսանողները հնարավորություն չեն ունենում ցուցադրել իրենց աշխատանքները: Մեր ցուցահանդեսը նաև այդ խնդիրն է լուծում»:

ԵԳՊԱ կիրառական դիզայնի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սաբինա Կարապետյանի աշխատանքը ևս ներկայացված է ցուցահանդեսում: Նա այս առիթով ասաց. «Այս ցուցահանդեսի շնորհիվ ավելի շատ ենք սկսում զգալ՝ ինչ է անկախությունը, գնահատել այն և ունենալ մտքի ազատություն»:

Տեղեկացնենք, որ Կարեն Ավագյանը ցուցահանդեսի բացման արարողությանը խոստացավ, որ հնարավորություն կտրվի շրջիկ ցուցահանդեսը կազմակերպել նաև հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոններում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ