28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Սա է լրջագույն խնդիրներից մեկը կառավարության համար»

«Պետական պարտքի սպասարկումը լուրջ աճ է արձանագրում 8.8 տոկոսը մեր բյուջեի գնալու է սպասարկման ծախս»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց տնտեագետ Վիլեն Խաչատրյանը` խոսելով Կառավարության ծրագրի մասին: Նա նշեց, որ 2016 թվականին սպասվում է 5 միլիարդ 861 միլիոն ԱՄՆ դոլար պետական պարտք, իսկ 2017-ին այն կկազմի 6 միլիարդ 277 միլիոն: Նա նկատեց, որ բյուջեի հիմքում դրված է պետական պարտքի կրճատման գաղափարը, ինչը դրական է, կան նաև մի շարք ոլորտներ, որտեղ ծախսերի կրճատում է իրականացվել, սա լավ է, սակայն սա էլ պետք է ոչ թե ծախսերի իրականացման, այլ արդյունավետության գործոնից կազմակերպել, քանի որ դա էլ իր հերթին հանգեցնում է տնտեսության սառեցմանը:

«Ծախսերի գծով կունենանք նվազեցում, իսկ դեֆիցիտը կկազմի 13 միլիարդ դրամ, սա խոսում է  այն մասին, որ եկամուտների աճ է նախատեսվում: Եթե համեմատում ենք փաստացի ցուցանիշները, նկատում ենք, որ բավական լուրջ խնդիրների առջև է կանգնած եղել մեր երկիրը, սա է լրջագույն խնդիրներից մեկը կառավարության համար, որ եկամուտների ու դեֆիցիտի տարբերությունը շատ մեծ է»:

Տնտեսագետն ասաց, որ ծախսերը կրճատվել են նաև կոմունալ ոլորտում, շինարարության ոլորտը զարգացնելու հնարավորություն չենք ունենալու:

Նա նկատեց, որ պետական ապարատի կողմից տրանսպորտային միջոցների ծախսերի խնդիրն է շատ չարչրկվում, բայց մոտ 9 միլիարդի կրճատում է նախատեսված` 26-ից 17 միլիարդի է իջեցվել:

«ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 3.2 տոկոս, որը շատ համեստ ու ցածր աճ է, որը բյուջեի խթանում չի կարող ունենալ»,-շեշտեց Վիլեն Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ