14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 631 վնասված լուսատու: Նախորդ շաբաթվա ընթացքում  կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել  3 փողոց ու նրբանցք և 1 խաղահրապարակ: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, Խարբերդի 15-րդ փողոցի, Մուշականի 7-րդ, 8-րդ, 11-րդ փողոցների, Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող հ. 122 մանկապարտեզի հարակից այգու, Աղաբաբյան փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ