Սրանք են Աստծուն հաճելի գործերը
Աստված ձեռքեր է տվել ինձ, որպեսզի բարիք գործեմ, ոտքեր, որ հիվանդներին, որբերին, ծերերին, ընկածին օգնության վազեմ, խելք է տվել, որպեսզի բարիք ստեղծեմ, սիրտ, որ գթասիրտ լինեմ խեղճի, որբի, տնանկի հանդեպ, ծնկներ է տվել, որ ծնկի գամ Իր առաջ ու աղոթեմ: Սրանք են Աստծուն հաճելի գործերը:
Ի վերջո, մենք բոլորս էլ պետք է նպատակային օգտագործենք աստվածատուր խելքը:
Պետք է մոտենանք Աստծուն և Նրանից իմաստություն խնդրենք, որովհետև միայն աստվածային իմաստությունն է, որ կարող է օգնել մեզ երկնային կերպով մտածել, հնարավորություն տալով աշխարհից մի փոքր վեր բարձրանալու և կյանքի առեղծվածին այդպես նայելու: Երբ այդ անենք Աստված կնայի մեզ վրա ու կասի.
«Լա՛վ է, ապրե՛ս, քո միտքն Իմ Մտքի նման է աշխատում, քո սիրտը Իմ սրտի պես է բաբախում, ապրե՛ս, խելացի ու հավատարիմ ծառա, մտի՛ր քեզ համար պատրաստված հանգստի մեջ»:
Սահակ եպս. Մաշալյան