25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարեկամ, հարևան, կաշառք …

ԿԳՆ Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում մի քանի հիմնական չլուծված խնդիր է առանձնացնում:

Առաջինը կրթության որակի խնդիրն է բոլոր մակարդակներում: ՛՛Այս խնդիրը երբեք չի կարելի համարել լուծված՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը` հավելելով, որ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն դեռ երազած մակարդակից հեռու են:

Եվս մեկ չլուծված խնդիր է կրթության մատչելիությունը:Միայն թե ըստ ԿԳՆ-ի` մի քանի տարի առաջ իրավիճակը շատ ավելի վատն էր, քան հիմա է: ՛՛Բուհ-երի իրավիճակը մի քանի տարի առաջ ահազանգելի էր, կար հարուստ ու աղքատ երեխաների մատչելիության խնդիրը, բայց վերջին տարիներին այս խնդիրը մեղմացվել է՛՛,-կրթության նախարարը հավաստիացնում է` ոչ մի լավ սովորող ուսանող դուրս չի մնալու բուհ-ից սոցիալական խնդիրների պատճառով:

Նախարարը շեշտեց, որ կրթության զարգացմանը խոչընդոտում են գիտելիքի արժեվորումը, ֆինանսական խնդիրները: ՛՛Դեռ ունենք մտածելակերպի խնդիր, մտածելակերպային հարցերն են, որ ստիպում են ծնողին պայմանավորվել, որ իր երեխան չգնա դասի, այլ գնա կրկնուսույցի մոտ, երբ կադրային նշանակումների ժամանակ աշխատանքի է նշանակվում ոչ թե պաշտոնին դիմած լավագույն մասնագետը, այլ բարեկամը, հարևանը, դեր է խաղում կաշառքը՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ