15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մեսսին վերսկսել է մարզումները

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ խաղում (1:1) ստացած ազդրի վնասվածքից հետո առաջին  ամբողջական ծրագրով  մարզում է անցկացրել կատալոնական թիմի ընդհանուր խմբում:

Մարզումները վերսկսել է նաեւ պաշտպան Սամուել Ումտիտին, որը եւս վնասվածք ուներ: «Բարսելոնայի» բժշկական շտաբը դեռ չի հաստատել, որ Մեսին ու Ումտիտին կմասնակցեն Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը, որը հոկտեմբերի 15-ին է:

Հոկտեմբերի 12-ին «Բարսելոնայի» մարզմանը մասնակցել են նաեւ Իսպանիայի հավաքականից վերադարձած Անդրես Ինյեստան, Ժերար Պիկեն եւ Սերխիո Բուսկետսը, Ֆրանսիայի հավաքականից վերադաձրած Լյուկա Դինը եւ Պորտուգալիայի թիմից վերադարձած Անդրե Գոմեշը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ