16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նյարդայնանում էին մոտալուտ պարտությունից

«Վանաձորում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված՝ պետք է ասեմ՝ տեղի ունեցածն աթույլատրելի էր. ոմանք անընդհատ դրդում էին, որ  բաց քվեարկություն տեղի ունենա, իսկ դա օրենքի խախտում է: ՏԻՄ ընտրությունների մասին օրենքում նշվում է՝ ավագանին ընտրվում է փակ, գաղտնի քվեարկության միջոցով: ԸՕ-ն ևս սահմանում է, որ գաղտնի քվեարկությունը  քվեարկողի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը: Դրա հետ կապվածն սահմանված է նաև քրեական ու վարչական պատասխանատվություն», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Վերջինս շեշտեց՝ ակնհայտ էր, որ «Լուսավոր Հայաստան» թիմի ղեկավարը հորդորում էր, որ իր թիմը բաց քվեարկեր, ինչի արդյունքում խնդիրներ էին առաջանում:

«Այնուամենայնիվ, ավագանու անդամներն ընտրեցին իրենց համայնքի ղեկավարին:   Մենք տեսանք, որ Մամիկոն Ասլանյանը հավաքեց 19 ձայն: Նա  սպասվածից  ավելի շատ ձայներ հավաքեց», – նշեց հովհաննես Սահակյանը:
Վերջինիս խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում էին, որ քվեարկությունը բաց լինի, նյարդայնանում էին մոտալուտ պարտությունից. դա  ցույց էր տալիս, որ իրենց թիմակիցներից  ոմանք, միգուցե,  հենց Մամիկոն Ասլանյանին էին տեսնում որպես համայնքի ղեկավար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ