17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ովքե՞ր են «դավաճանողները» (վիդեո)

Այն պահից հետո, երբ պարզ դարձավ, որ Վանաձորի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանը, քաղաքապետարանում բոլորը սկսեցին շնորհավորել նրան։ Միջանցքում արդեն լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական ավագանու անդամները հայտարարեցին, որ իրենց անդամները քվեարկել են այնպես, ինչպես ասվել է հուշագրում, այսինքն՝ Լուսավոր Հայաստանի թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին։

Նույն հայտարարությամբ հանդես եկան նաեւ Հայկական Վերածնունդի անդամները։

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետարքրքրվեցինք, թե ըստ իրեն՝ ովքեր են կողմ քվեարկել Մամիկոն Ասլանյանին։ Մարուքյանը նշեց, որ անմեղության կանխավարկածից ելնելով՝ չի ցանկանում անուններ տալ, սակայն ավագանու հաջորդ նիստերի ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր են նրանք, քանի որ լինելու են այլ քվեարկություններ՝ բյուջեի հետ կապված եւ այլն։

Մարուքյանը նշեց, որ նրա «հաղթանակը» չի կարելի հաղթանակ անվանել, ապա հավելեց, որ այդ արդյունքը սպասելի էր իր համար։

«Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ մինչեւ քվեարկություն։ Իսկ նրանք, ովքեր հուշագիրը խախտել են, պարտվելու են։ Չէ-որ մյուս բոլոր քվեարկությունները բաց են լինելու։ Այս «հաղթանակը» ընդդեմ մարդկանց սպասումների էր եւ չի կարող որեւէ դրական արդյունք ապահովել վանաձորցիների համար»,- ասաց նա։

Նա հավելեց, որ այն, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրեց քաղաքապետի ընտրություններում, իր համար արդեն ազդանշան էր, որ ամեն հարց լուծված է։ ԸստԷդմոն Մարուքյանի՝ իշխանությունը ճնշումներ է գործադրել, դատախազությունից իրենց անդամներին հորդորել են բաց չքվեարկել․

«Ամեն է ինչ նորմալ է, մենք հանգիստ ենք»,- հավելեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ