18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Որևէ վտանգավոր բան չկա»

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե Քաղաքաշինության նախարարությունը հենց այդպիսին էլ մնար՝ քաղաքաշինության պետական կոմիտե դառնալու փոխարեն, սակայն մեծ խնդիր դրանում չի տեսնում. «Կառավարությունը  որոշել է այլ խնդիրներից ելնելով` նման փոփոխություն անել, միշտ էլ եղել է և կոմիտե, և նախարարություն, միշտ փոփոխական է եղել, և գործառույթները չկատարելու առումով՝ որևէ վտանգավոր բան չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Մինասյանի՝ ժամանակներից ելնելով` միշտ էլ այդպիսի փոփոխություններ լինում են, բայց հիմնական գործառույթները պահպանվում են: Հիշեցնենք,  կառավարությունը վերջին նիստի ժամանակ որոշում կայացրեց, որ Քաղաքաշինության նախարարության փոխարեն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:

«Ռուսաստանի պես մեծ երկիրը, որը հսկայական ծրագրեր է իրականացնում, առանձին քաղաքաշինության նախարարություն չունի, փոխարենը ունի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն»,-հավելեց մեր զրուցակիցը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ