15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, և տարեցտարի ընդլայնվում է երկկողմ համագործակցության օրակարգը, Հանրապետության Նախագահը կարևորել է միջպետական երկխոսության շարունակական զարգացումը, որի համար, ըստ նրա, առկա են բոլոր նախադրյալները:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2009թ. Քուվեյթի Պետություն կատարած իր այցը և բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց արդյունքում երկու երկրներում բացվեցին դեսպանություններ, ավելի ակտիվացման շփումները։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Քուվեյթի հետ ավելի ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները, որում, Նախագահի համոզմամբ, մեծ դեր ունեն Հայաստանի և Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչությունները:

Դեսպան ալ Էնեզին վստահեցրել է, որ պաշտոնն ստանձնել է երկու երկրների միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու պատրաստակամությամբ և Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր պատկերացումները փոխշահավետ մի շարք ոլորտներում հայ-քուվեյթյան համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ