16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ամերիկացի գիտնականներն ստեղծել են աշխարհի ամենափոքր ֆիլմը ատոմներից /վիդեո/

Ամերիկացի գիտնականները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում` ստեղծելով կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենափոքր ֆիլմը` ատոմների օգնությամբ: Գաղափարն իականցնելու համար գիտնականները ատոմները մեծացրել են 100 մլն անգամ` 2 տոննա քաշով հատւկ մանրադիտակի օգնությամբ:

Ֆիլմի տեւողությունը մոտ մեկ րոպե է: Սյուժեն կառուցված է փոքրիկ տղայի` գնդակով խաղի հիման վրա: “Մենք ցանկանում էինք ցույց տալ ուրախ տղայի, ով թռչկոտում է եւ խաղում գնդակով”,-հայտնել են ֆիլմը ներկայացրած կազմակերպության ներկայացուցիչները:

Ապարատային եւ ծրագրային ապահովման` աշխարհում ամենախոշոր արտադրողներից մեկի ներկայացուցիչը նշել է, որ իրենք ստիպված են եղել շատ ժամեր անցկացնել Սան-Խոսեի լաբորատաորիայում, սակայն արդյունքն արժեր դրան: “Մենք շատ ուրախ ենք, որ մեր իսկ ջանքերով հայտնվեցինք Գինեսի ռեկորդների գրքում եւ դարձանք պատմական իրադարձության մասնակիցը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ