Ով ինչու հաղթեց ու պարտվեց

՛՛Երևանի ավագանու ընտրություններում ՛՛Բարև Երևանի՛՛ հավաքած մոտ ութ տոկոս վստահության քվեն “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշն է, որը վերջին տարիներին չի փոխվում: Իսկ նախորդ 37 տոկոսը բախտի բերմամբ էր կամ ճակատագիր՛՛: Վերլուծելով` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները` նկատեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
՛՛ՀԱԿ-ը վերադառալով ՀՀՇ-ի` անվերադարձ կորցրել է իր նկատելի դերը: Ես չեմ պատկերացնում, թե ինչ միջոցներով նրանք կարող են վերադառնալ քաղաքական ասպարեզ: Միակ բանն այն է, որ նրանք որոշակի դեր Ազգային ժողովում կունենան՛՛,-նշեց նսոցիոլոգը:
ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, սոցիոլոգի կարծիքով, պետք է լրջորեն մտածեն իրենց ապագայի մասին, և հասկանան, որ կուսակցությունը հզորանում է ոչ թե ընդդիմադիր դառնալով, այլ իշխանության հետ համագործակցելով, իսկ անհրաժեշտ պահին արդեն կարող է հեռանալ իշխանությունից:
ԲՀԿ-ի մասին Ադիբեկյանն ասաց, որ նա վերականգնել է իր ընտրողների հատվածը, իսկ թե ինչ ճանապարհով է դա արել, այլ հարց է: ԲՀԿ-ի հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը զուգահեռաբար խոսում էին և քաղաքականությունից, և ներկայացնում էին տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրեր:
Ինչ վերաբերում է հաղթանականած իշխանությանը՝ ՀՀԿ-ին, ապա սոցիոլոգը կարծում է, որ ՀՀԿ-ը պահպանում է իր իշխանական դիրքերը: Ադիբեկյանի տվյալներով` Երևանի գործող, վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի վարկանիշները բավական բարձր էին և համեմատաբար մոտ էին իրար:
՛՛Բոլորը գիտակցում էին, որ պետք է ընտրեն մի քաղաքապետ, ով տնտեսագետ է, ոչ թե քաղաքական գործիչ և այդպես էլ արեցին՛՛,-եզրափակեց Ադիբեկյանը:
Հավելենք, որ 6 կուսակցությունների և 1կուսակցությունների դաշինքի ստացած ձայները բախշվել են հետևյալ կերպ՝
Առաքելություն -2 692- 0,64 տոկոս
ԲՀԿ -97 189 -23,05 տոկոս
Բարև Երևան -35 732-8,47 տոկոս
ՀԱԿ -184999-4,39 տոկոս
ՀՅԴ -15 999-3,79-տոկոս
ՀՀԿ- 235 512-55, 86 տոկոս
ՕԵԿ- 15 733-3,73 տոկոս
Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի մայիսի 12 ին: