28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Շատ տարօրինակ է, որ նման հզոր թիմերն այսօր տրտնջում են»

Դեռ վառ առավոտից լուրեր են շրջանառվում, որ Գյումրիում «Բալասանյան դաշինքը» ընտրակաշառք է բաժանում: Այս հարցն այսօր Ազգային ժողովում բարձրացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Քաղաքացիներից հավաքվում են անձնագրեր, ընտրակաշառք է բաժանվում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դաշինքին է աջակցում իշխող «Հանրապետականը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն էլ, ում կուսակցությունը ևս այս դաշինքում է, ասաց, որ եթե նման դեպքեր կան, նման բան է եղել, ապա իրավապահ մարմինները հենց այս հայտարարությունը ակրող են որպես վարույթ ընդունել ու քրեական գործ հարուցել:

Նիստը վարող Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ միացավ նրա հայտարարությանը, տեղեկացրեց որ այսօր եղել է Գյումրու քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի շտաբի հայտարարությունը, որով հերքվել է այս «մերկպարականոց հայտարարությունը խախտումների մասին»: «Մենք գնում ենք արդար ու թափանցիկ ընտրությունների ու կարիքը չունենք նման կեղծքիների, խախտումներով ու անօրինական գործողություններով ընտրությունների գնալու»,-ասաց Հ. Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի արած այն հայտարարությունը, թե ինչու է կառավարությունը ՏԻՄ ընտրություններից մեկ շաբաթ առաջ ընդամենը նիստ հրավիրել, և իրենք քարոզարշավով զբաղվելու ժամանակ չունեն, ապա ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ուրիշ դեպքերում այս ուժերն են հայտարարում իրենց հզորություն մասին, իսկ հիմա այնքան ռեսուրս չունեն, որ մի մասը զբաղվի ընտրապայքարով, քարոզարշավով, իսկ մյուսը մասնակից Ազգային ժողովի աշխատանքներին: «Չի կարող այդպես լինել, շատ տարօրինակ է, որ նման հզոր թիմերն այսօր տրտնջում են, որ ընտրություններով զբաղված լինելով՝ չեն կարողանում լրջորեն զբաղվել օրենսդիր հայտարարություններով»,-եզրափակեց Հերմինե Նաղդալյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ