15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել «ԲՄՎ, Մինի և Ռոլլս-Ռոյս» ցուցասրահի բացման արարողությանը: Բացմանը ներկա են եղել նաև «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել Ալմարզուքին, «ԲՄՎ գրուպ» ընկերության փոխնախագահ Թոմաս Ռինը, ընկերության վաճառքի տնօրեն Կոնրադ Բաումգարտները, ընկերության տարածաշրջանային տնօրեն Վիկտոր Էյզենբրաունը, «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբր Ալմարզուքին, «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ պաշտոնատար անձինք:

Հանրապետության Նախագահը նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց և տարածաշրջանում ամենամեծ ցուցասրահում, ծանոթացել բացված աշխատատեղերին, կատարված ներդրումներին, ներկայացված նմուշներին:

19140_b

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ