14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարունակվում են 2017 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները:

«ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ ըստ ոլորտների առաջարկություններ են ներկայացրել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ փրկարար ծառայության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Բոլոր գերատեսչությունների հետ 2017 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկման արդյունքում փաստաթուղթը բերվելու է ամբողջական տեսքի և ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ