«Վերամշակող ձեռնարկություններն ունեն ժանգոտված կառավարման համակարգ»

Կառավարության այսօրվա նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրացրեց խաղողի գնման գործընթացի կազմակերպման հարցը` ասելով, որ ամեն տարի այդ հարցը բազմաթիվ խնդիրներ է հարուցում:
Վարչապետը տեղյակ է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում ստեղծված իրավիճակին, գյուղացիների բողոքին և նշեց, որ այդ գյուղից խաղող է մթերվել, բայց մթերող ընկերությունն իր պարտավորությունները չի կատարել:
Կարեն Կարապետյանն առաջարկեց խնդրի լուծման երկու տարբերակ, մեկը` պետությունը ֆինանսավորում ու այդ ոլորտի ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա, սակայն նաև հավելեց, որ, իր կարծիքով, պետությունը չի կարող լավագույն կառավարիչը լինել, և երկրորդ տարբերակը` պետությունը պետք է ամենօրյա հսկողություն սահմանի խնդրի վրա:
«Վերամշակող ձեռնարկություններն ունեն ժանգոտված կառավարման համակարգ, մանրամասն դրա մասին կխոսենք»,- ասաց վարչապետը: