Տիրոջ մասունքները Էջմիածնից կտեղափոխվեն Վարագավանք. մանրամասներ տոնից (վիդեո)
Սեպտեմբերի 24-25-ին Տավուշի մարզի Վարագավան համալիրում տեղի է ունենալու «Սուրբ խաչ» տոնակատարությունը: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին տեղեկացրեց «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ, լեզվաբան, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը: Նա նշեց, որ արդեն 12-րդ տարին է, որ անցկացվում է այս տոնը: «Համայնավարության տարիներին Շամշադինում ոչ մի եկեղացական ծիսակատարություն չի կատարվել, չկար մատաղի, կնունքի, ծննդի արարողություն, և 2003 թվականին ստեղծվեց հանձնախումբ: Մենք որոշեցինք եկեղեցական բոլոր ծիսակարգերը այս շրջանում վերականգնել»,-բացատրեց նա: Իսկ որպեսզի հոգևոր արժեքներն ավելի կարևորվեն որոշվել է Սուրբ խաչի տոնը նշել հենց Վարագավանում:
«Ամեն տարի Էջմիածնից Տիրոջ մասունքները տեղափոխվում են Նոր Վարագավանք, և նրա ուղեկցությամբ տեղի է ունենում երկրպագություն: Այս տարի որոշակի փոփոխություն է կատարվել արարողության մեջ»,-հայտնեց Լ. Միրզոյանը:
Մանրամասներին ու տոնի միջոցառումների ցանկը` տեսանյութում: