03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որ …

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցը խոսեց Երևանի ավագանու ընտրությունների անցնող քարոզարշավից և մոտեցող՝ մայիսի 5-ի ընտրություններից:

“Երևանի ավագանու ընտրությունները համապետական նշանակության ընտրություններ են: Ինքը` ընտրության մեխանիզմը, քանի որ քաղաքական է, արդեն իսկ քաղաքական բնույթ ունի”,-նկատեց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը ուշադիր ուսումնասիրել է հայտարարագրված գույքի հիմնական պատկերը. “ՀՀԿ-ի  հիմնական գույքը սեփական գույք է: ԲՀԿ-ն նույնպես գույքի հետաքրքիր ցանկ ունի”:

Իրավապաշտպանը սեփական ուսումնասիրությունների արդյունքում հասկացել է, որ ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որ ոչ միայն անդամներն են հարուստ, այլ նաև ինքը` կուսակցությունն է հարուստ:

“Ոչ միայն պետք է դիտարկվի Տարոն Մարգարյանի ունեցվածքը, այլ նաև ողջ կուսակցության ունեցվածքը: Դիտորդական առաքելություն իրականացնողներս ստիպված ենք լինելու արձանագրել վարչական ռեսուրսներ իրականացնելու դեպքերը: Հայտարարում եմ , որ ոստիկանության ծառայությունը ինքը սեփական նախաձեռնությամբ խախտման որևէ դեպք չի պարզաբանում: Մենք, ցավոք, ոստիկանության կողմից չենք տեսել մասնակցություն շատ ու շատ հարցերում” ,- պարզաբանեց Սաքունցը:

Նրա համար անսպասելի չի եղել, որ այս պայքարում ըստ էության ծրագրային պայքար չի դրսևորվել, այլ պայքար է եղել միայն քաղաքական ուժերի միջեւ:

“Տարոն, սիրուն չի՝ այս մտածելակերպով են հարցերը լուծվել և ոչ սեփական նախաձեռնությամբ: Տարոն Մարգարյանը այս տարիների ընթացքում սեփական նախաձեռնությամբ հանդես չի եկել”:

Արթուր Սաքունցի կարծիքով, “այս անգամ էլ ձայները կեղծվելու են “դե ֆակտո” մեռյալների հաշվին. ” Խոսքը նաև Հայաստանից հեռացողների մասին է: Գնացողները հետ չեն գալիս: Այսինքն` երկու ցուցակ ունենք, փաստացի ընտրողների ցուցակ և բացակա ընտրողների ցուցակ”:

Իրավապաշտպանը դժվարացավ ասել, թե ով կընտրվի դժվարին այս պայքարից հետո. “Ծուռ հայելիների թագավորությունում դժվար է ասել, թե ով կընտրվի: Եթե նախագահական և պառլամենտական ընտրությունները կեղծված են, էլ ինչ արդար ընրության հավատաս”:

Ամեն դեպքում թե Սաքունցը, թե “Հելսինկյան” ասոցիացիան կփորձեն իրենց հնարավորության սահմաններում օբյեկտիվ դիտորդական առաքելություն իրականացնել:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ