18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էական փոփոխություններ լինելու են. Կառավարության կազմը դեռ չի քննարկվել (վիդեո)

«Դեռևս ժամկետներ կան, քննարկումները շարունակվում են, բնականաբար, կլինեն փոփոխություններ Կառավարության կազմում, բայց ժամկետները դեռևս սպառված չեն, և մենք ձեզ կներկայացնենք Կառավարության ապագա թեկնածուներին՝ ըստ օրենքի պահանջվաժ ժամկետներում»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ երեկ նորանշանակ վարչապետն էլ է ասել ու հիմա ինքն էլ փաստում է, որ իրենց համար դոգմա չէ կուսակցական պատկանելիությունը և նոր կառավարության կազմում պաշտոնյաներ ընտրելիս դա հաշվի չի առնվելու. «Էական փոփոխություններ լինելու են, և էականը չի վերաբերում քանակին»:

Է. Շարմազանովն ընդգծեց՝ Կարեն Կարապետյանին ճանաչում է երկար տարիներ, սակայն Կարեն Կարապետյանի նոր կաբինետի, խնդիրների, տեսլականի լավագույն գնահատականը տվել է հանրապետության Նախագահը: «Այն, որ ինտելեկտուալ անձնավորություն է, պրոֆեսիոնալ է, նորություն չէ, որ ես պիտի ասեմ»: Է. Շարմազանովը հիշեցրեց՝ նոր չէ, որ Կարեն Կարապետյանն աշխատում է ՀՀԿ-ի հետ: «Ինձ զարմացնում են բոլոր այն գնահատականները, որ հյուսիսից  է եկել, հարավից, ոչ մի տեղից չի եկել, մարդը Հայաստանում ծնված- մեծացած մարդ է և Հայաստանից է եկել: Յուրաքանչյուրս կարող ենք գնալ և դրսում աշխատել»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե տնտեսությունը ծանր, չափազանց ծանր վիճակում է, ապա ԱԺ փոխնախագահն ընդգծեց. «Մեր տնտեսությունը շատ ավելի ծանր վիճակներում է եղել: Այն ժամանակ Հանրապետական կուսակցության և մեր կոալիցիոն գործընկերների ջանքերով տնտեսությունը վերականգնվել է, և մենք ապահովել ենք երկնիշ տնտեսական աճ: Եվ ես հույս ունեմ, որ մեր երկրի տնտեսության համար, ժողովրդի տեսալականների համար լավ ժամանակներն առջևում են»: Նրա խոսքով՝ հարկավոր է մտածել՝ ինչ քայլեր է պետք ձեռնարկել առաջ գնալու համար: «Շատ նորմալ է, որ վարչապետը ռեալ գնահատականներ է հնչեցնում, որ կա խնդիր և դա պետք է լուծել: Խնդիրը կա, այն պետք է լուծվի, իսկ ինչպես է լուծվելու, կլինի կառավարության ծրագիրը, կիմանաք»,- ասաց նա:

Նա նաև ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը, որպես նորանշանակ վարչապետ, բնականաբար, իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ