15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հստակ երևում է իշխանության քաղաքական կամքը և անհրաժեշտ բոլոր քայլերի պատրաստակամությունը. Հ. Նաղդալյան

Երեկ Ազգային ժողովում 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերի ստորագրած համաձայնագրի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկին Նաղդալյան, 5 քաղաքական ուժերի կողմից երեկ ստորագրված համաձայնագիրը շատերի կողմից բնորոշվեց ,,աննախադեպ,,, ,,պատմական,, և այլ մակդիրներով: Ձեր բնորոշումը ո՞րն է.

– Իսկապես աննախադեպ համաձայնագիր է իր բնույթով, և շատ կարևոր է այն հանգամանքը, որ հստակ երևում է իշխանության քաղաքական կամքը, ոչ միայն հակվածությունը, այլ հստակ որոշումը, և դրա համար անհրաժեշտ բոլոր քայլերի պատրաստակամությունը:

Քննադատություն է հնչում, որ Հանրապետական կուսակցությունը հենց ինքն էր ի սկզբանե դեմ արտահայտվում համաձայնագրում արձանագրված ամենակարևոր դրույթին՝ ստորագրված ցուցակների հրապարակմանը՝ որպես պատճառաբանություն վկայելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, հետևաբար ո՞րն էր այս համաձայնությանը հանգելու հիմքը :

-Ոչ թե Հանրապետականը դեմ է եղել , այլ եղել  և մնում է միջազգային եվրոպական նորմերին հավատարիմ: Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը այս տարիների ընթացքում մշտապես եղել է այն, որ ցուցակների հրապարակումը ոչ ժողովրդավարական նորմ է և այս դիրքորոշումը չի փոխվել: Բայց այս քաղաքական որոշումը, քաղաքական մեծամասնությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կայացրել է, որովհետև այս քայլի , այսպես ասած, քաղաքական գինը, շատ ավելի բարձր ենք համարել: Իրականում, այսօր մեր բոլոր քայլերը՝ սկսած Սահմանադրության և ընտրական օրենսգրքի բարեփոխումներից, ունեցել են մեկ տրամաբանություն և մեկ առանցք՝ առավել ժողովրդավար երկիր ունենալը , և հանրության մեջ վստահության մակարդակի բարձրացումը: Այս կարևոր  նպատակին  հասնելու համար, քննարկելով իրավիճակը,  ի վերջո, հանգել ենք նրան՝ ընդունենք այդ դրույթը , որպեսզի հնարավոր մեղադրանքները,  միմյանց նկատմամբ անվստահության բոլոր տարրերը դուրս մղվեն, և մենք իսկապես կարողանանք  մուտք գործել նոր փուլ , նոր ժամանակահատված՝ հաղթահարած բոլոր խութերն ու անհամաձայնությունները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ