18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վթար Ազատության պողոտայում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Լ.Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 31 OO 331 պ/հ (վարորդ՝ Ն. Հ.) ավտոմեքենան բախվել է «Տաքսի Տուր» տաքսի ծառայությանը պատկանող «Սուզուկի» մակնիշի 390 OZ 61 պ/հ (վարորդ՝ Ա.) և թիվ 37 երթուղին իրականացնող «ԳԱԶել» մակնիշի 1693 պ/հ ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ ուղևորը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է նույն հիվանդանոց։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ