15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Չենք կարող դա համարել «դեղին քարտ». ՀՀԿ-ը` Ռ. Քոչարյանին

«Գնահատականը բավական խիստ է տրված, բնականաբար, եթե մի քանի հոգանոց խումբ նման քայլերի է գնում, չենք կարող դրանով գնահատական տալ ամբողջ հանրության վերաբերյալ և դա համարել «դեղին քարտ»»,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ վերջինիս ցանկացած նմանատիպ երևույթ մտահոգիչ է, և այդ երևույթներից իշխանությունը պետք է ենթադրություններ անի: «Դատապարտելի է նման ճանապարհով ապստամբությամբ, արդյունքի հասնելը: Դա բացառված երևույթ է: Հերոսացնողներ եղան, ինչը ևս դատապարտելի է: Բայց եթե ուշադիր եղաք` քաղաքական ուժերը, որոնք ինչ-որ էական դեր ունեն քաղաքական դաշտում, դատապարտեցին դա»:

Բաղդասարյանը համաձայն է` քաղաքական դաշտում անելիքներ ունի իշխանությունը, իսկ ընդդիմադիրները չպիտի միմյանց հայհոյեն ու մրցակցության մեջ մտնեն, թե ով է ամենաընդդիմադիրը. «Յուրաքանչյուր իշխանության անհրաժեշտ է համարժեք ընդդիմություն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ